«Ռուսաստանը սգում է հայ ժողովրդի հետ միասին»․ Զախարովա

Ռուսաստանը սգում է հայ ժողովրդի հետ միասին Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Այսօր մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում հայ ժողովրդին և, ինչպես միշտ, սգում նրանց հետ։ Ես նաև կցանկանայի հիշեցնել նրանց, որ Ռուսաստանի դիրքորոշումը օբյեկտիվ և հետևողական է՝ չի կարող լինել որևէ արդարացում զանգվածային ոչնչացման համար՝ հիմնված էթնիկ պատկանելության վրա»,- ասել է նա՝ ճեպազրույցի ժամանակ։ Զախարովան նշել է, որ հենց սկզբից Ռուսաստանն այդ սարսափելի ողբերգությունն ընկալել է որպես սեփական վիշտ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով