«Հայերի նկատմամբ իրականացված կոտորածը սարսափելի ողբերգություն էր»․ ՀՀ-ում ՄԹ դեսպան

Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը հարգանքի տուրք է մատուցել՝ ծաղիկներ խոնարհելով հայ զոհերի հիշատակին, հայտնում են դեսպանատնից։ «1914-1921 թվականներին հայերի նկատմամբ իրականացված կոտորածներն ու այլ հանցագործությունները սարսափելի ողբերգություն էին։ Կարևոր է հիշել բոլոր զոհերին ու տուժածներին՝ միաժամանակ աշխատելով Հայաստանի և տարածաշրջանի խաղաղ ու կայուն ապագայի ուղղությամբ»,- նշել է դեսպանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով