ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

Ամերիկացի զինվորականները շարժչին հասցրած հարվածով շարքից հանել են Օմանի ծոցում Պալաուի դրոշի ներքո նավարկող Settebello նավթատարը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM): «ԱՄՆ ռազմական ինքնաթիռը բարձր ճշգրտությամբ խոցող զինամթերքով հարվածել է նավի մեքենայական հատվածին այն բանից հետո, երբ անձնակազմը բազմիցս խախտել է ամերիկացի զինվորականների ցուցումները»,- նշված է հրամանատարության հաղորդագրությունում։ CENTCOM-ի տեղեկացմամբ՝ իրանական նավահանգիստների ծովային շրջափակման մեկնարկից ի վեր Միացյալ Նահանգները շարքից հանել է 8, իսկ ընթացքի երթուղուց շեղել է 134 նավ։ Bloomberg-ը հունիսի 10-ին տեղեկացրել էր, որ Օմանի ծոցում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Իրանին առնչվող Settebello նավի վրա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5731

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով