Ինդոնեզիայում Սեմերու հրաբուխը մոխիր է արտանետել 4,9 կմ բարձրության վրա

Ինդոնեզիայի Արևելյան Յավա նահանգում գտնվող Սեմերու հրաբուխը կրկին ակտիվացել է. մեկ օրում արձանագրվել է առնվազն չորս ժայթքում։ Հունիսի 10-ին այս մասին իր պաշտոնական կայքում հայտնել է երկրի Հրաբխագիտության և երկրաբանական աղետների հետևանքների մեղմացման կենտրոնի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ մոխրի սյունը հրաբխի գագաթից բարձրացել է 1,2 կմ, ինչը հավասար է ծովի մակարդակից 4876 մետր բարձրության։ Տեղի բնակիչներն ու զբոսաշրջիկները նախազգուշացվել են՝ հեռու մնալ խառնարանից 5 կմ շառավղով, քանի որ կա շիկացած քարերի արտանետման, լավայի հոսքի, տաք ամպերի գոյացման և գետերի երկայնքով սելավային հոսքերի առաջացման վտանգ։ Սեմերուն Ինդոնեզիայի չորրորդ ամենաբարձր հրաբուխն է և Յավա կղզու ամենաբարձր կետը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5699

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով