Թուրքիան աշխարհի ամենաանվտանգ երկրների թվում 136-րդն է

Ավստրալիայում գործող «Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտը» հրապարակել է 2026-ի աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշային աղյուսակը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Զեկույցում նշվում է, որ ներկայումս աշխարհում ընթանում են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենաակտիվ բախումները, և երկրագունդը տարեցտարի դառնում է ավելի քիչ խաղաղ։ Վերջին 12 տարում 99 երկրում խաղաղության ցուցանիշը շարունակական անկում է գրանցել։ Աղյուսակը կազմելիս հաշվի է առնվել 163 երկրի ռազմական ծախսերը, ընթացիկ հակամարտությունները, սպանությունների մակարդակը, անվտանգության ընկալումը և այլ ևս 23 ցուցանիշ։ Ըստ այդմ, աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքը գլխավորում են Իսլանդիան, Նոր Զելանդիան և Շվեյցարիան, իսկ Թուրքիան 2605 միավորով զբաղեցրել է 136-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ բարձրանալով ընդամենը 8 հորիզոնականով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5699

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով