Axios-ի լրագրողը՝ հղում անելով ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյային, քիչ առաջ հայտնել է, որ սկսվել են հարվածները Իրանին: Այս պահին Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի կործանիչները թռչում են Թեհրանի վրայով։ Իսրայելի 12-րդ ալիքը հաղորդում է, որ Իսրայելի բանակը պատրաստվում է միանալ Միացյալ Նահանգներին՝ Իրանի դեմ նոր արշավում։ ԱՄՆ զինված ուժերը, գլխավոր հրամանատարի հրամանով, սկսել են լրացուցիչ հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին, հայտարարել են ՍԵՆՏԿՈՄ-ից (ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարություն)։ ԱՄՆ ներկայացուցիչը Axios-ին հայտնել է, որ բոլոր թիրախավորված օբյեկտները գտնվում են Իրանի հարավում։ Նրա խոսքով՝ դրանց թվում են ՀՕՊ (հակաօդային պաշտպանության) համակարգեր, ռադարներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հրամանատարական և կառավարման կետեր։



