ԱՄՆ–ն դիտարկում է Կուբայի նախագահին առևանգելու հնարավորությունը. Պենտագոնի ղեկավար

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը խոստովանել է, որ Վաշինգտոնը դիտարկում է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելին առևանգելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Միևնույն ժամանակ Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ վերջնական որոշումը պետք է կայացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Բոլոր տարբերակներն էլ սեղանին են», – ասել է Հեգսեթը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք ԱՄՆ–ն դիտարկում է Դիաս-Կանելի առևանգման սցենարը։ Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները Կուբայի նախկին առաջնորդ Ռաուլ Կաստրոյին և այլ անձանց մեղադրել էին ամերիկացիներին սպանելու նպատակով դավադրություն կազմակերպելու մեջ։ Այդ ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ–ի և Կուբայի միջև էսկալացիա չի լինի։ Դրանից կարճ ժամանակ անց ԱՄՆ ԶՈւ «Nimitz» ավիակիր հարվածային խումբը մտավ Կարիբյան ծով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5723

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով