Հորմուզի նեղուցը փակ է բոլոր նավերի տեղաշարժի համար. Pars Today

Իրանական Pars Today գործակալությունը հաղորդում է, որ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբը հայտարարել է բոլոր նավերի համար Հորմուզի նեղուցի ամբողջական փակման մասին։ Նրա տվյալներով՝ նավթատար լցանավերի և առևտրային նավերի անցումը դադարեցվել է տարածաշրջանում տիրող «անվտանգության սպառնալիքների» պատճառով, որոնք կապված են ԱՄՆ-ի շարունակական գործողությունների հետ։ Հայտարարության մեջ նշվում է, որ նեղուցում ցանկացած տեղաշարժ դիտարկվելու է որպես թշնամական և կարող է թիրախավորվել ու ոչնչացվել։ Հերքվում են նաև ԱՄՆ-ի հայտարարությունները տվյալ շրջանով նավերի ազատ անցման վերաբերյալ։ Ներկա պահի դրությամբ Հորմուզի նեղուցի ամբողջական փակման մասին պաշտոնապես չի հաստատվել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5723

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով