Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկրի ռազմածովային ուժերը հարվածել են երկու նավի, որոնք փորձել են առանց Իրանի հետ համաձայնեցնելու անցնել Հորմուզի նեղուցը, որն Իրանը ոչ բարեկամական երկրների համար փակ է պահում պատերազմի սկսվելուց ի վեր: Իրանական աղբյուրները, սակայն չեն նշում, թե արդյոք դրանք առևտրայի՞ն, թե՞ ռազմական նավեր են եղել: Ավելի վաղ հաղորդվել էր, թե իրանական ուժերը Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավեր են հրթիռակոծել, սակայն Վաշինգտոնից հերքել են այս պնդումները։ Մինչ այդ ԱՄՆ-ն հարվածել էր իրանական թիրախների, ինչին ի պատասխան իրանական զինուժն էլ հայտարարել էր, որ հարվածներ է հասցրել ամերիկյան բազաների Հորդանանում, Բահրեյնում և Քուվեյթում, ինչից հետո Քուվթյը փակել էր իր օդային տարածքը: Դրանից հետո Իրանը հայտարարեց, թե փակում է Հորմուզի նեղուցը: Մինչդեռ ԱՄՆ կենտրոնական հրամանտարությունը պնդել է, թե նեղուցը բաց է:



