Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 տոննա մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ընկերությունը ՀՀ է ներմուծել լիցենզիայում չներառված՝ ընդհանուր 48 տոննա մսամթերք, որից հետո մաքսային միջնորդական ծառայություններ մատուցող ընկերության օժանդակությամբ կազմել և հարկային մարմին են ներկայացրել խեղաթյուրված տվյալներով հայտարարագրեր, ինչի հետևանքով ներմուծված ապրանքի համար 80% մաքսատուրքի փոխարեն վճարվել է 25%։ Արդյունքում, ընկերությունը խուսափել է պետական բյուջե՝ 13 մլն 894 հզր 935 ՀՀ դրամի չափով հարկ և տուրք վճարելուց: Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5699

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով