ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ

ԱՄՆ վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել կամ ընդլայնել դրանք Բելառուսի, Հոնկոնգի, Չինաստանի և Իրանի 12 ընկերությունների նկատմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին շարժական զենիթահրթիռային համալիրների ենթադրյալ մատակարարումների պատճառով։ Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ։ Մասնավորապես, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացու, Չինաստանի չորս բնակչի, Հոնկոնգի երեք ընկերության նկատմամբ։ Բացի այդ, գործող պատժամիջոցներն ընդլայնվել են Իրանի մեկ քաղաքացու և Բելառուսի ու Իրանի երկու ընկերությունների նկատմամբ։ Ըստ ԱՄՆ իշխանությունների վարկածի՝ շարժական զենիթահրթիռային համալիրներ են մատակարարվել Չինաստանից Իրանին, իսկ այդ գործարքում բելառուսական ընկերությունն օգտագործվել է որպես միջնորդ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5723

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով