Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

You are using an outdated browser. Please upgrade your browser .

Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շեհբազ Շարիֆը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Պակիստանի ժողովրդի և Կառավարության, ինչպես նաև իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ վերջերս կայացած Հայաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առիթով։ Ձեր վերընտրությունն արտացոլում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի հավատն ու վստահությունը Ձեր առաջնորդության և խաղաղ ու առաջադեմ ազգի տեսլականի նկատմամբ։ Ակնկալում եմ Ձերդ Գերազանցության հետ համագործակցելուն՝ Պակիստան-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու համար, և ցանկանում եմ ընդգծել, որ Պակիստանը մեծ նշանակություն է տալիս խաղաղությանը և կառուցողական համագործակցությանն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Մենք հույս ունենք, որ Ձեր նոր պաշտոնավարումը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, տնտեսական զարգացման առաջխաղացմանը։ Մաղթում եմ Ձեզ շարունակական առողջություն, բարեկեցություն, ինչպես նաև առաջընթաց և բարգավաճում Հայաստանի բարեկամ ժողովրդին։ Խնդրում եմ, Ձերդ Գերազանցություն, ընդունեք իմ խորին հարգանքների հավաստիքը»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5723

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով