ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հունիսի 11-ին խորհրդարանում հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ, եթե Թեհրանը չնպաստի Մերձավոր Արևելքում ճգնաժամի կարգավորմանը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ «Եթե Թեհրանը շարունակի սխալ ճանապարհով գնալ, ԵՄ-ն պետք է պատրաստ լինի մեծացնել ճնշումը նոր նպատակային միջոցառումների միջոցով», – ասել է Մելոնին։ Մերձավոր Արևելքում վերջին օրերին իրավիճակը կրկին թեժացել է։ Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանին, իսկ պաշտոնական Թեհրանը սկսել է պատասխան հարվածներ հասցնել տարածաշրջանային երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով