Առնվազն 22 մարդ է զոհվել հունիսի 11-ին Քաշմիրում պակիստանյան ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով անվտանգության ծառայության աղբյուրներին։ Վթարը տեղի է ունեցել տեխնիկական խնդրի պատճառով, Քաշմիրի՝ պակիստանյան մասում գտնվող Մուզաֆարաբադ քաղաքից ոչ հեռու։



