Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա

՝ դրանք անվանելով պետությունների ինքնիշխանության և միջազգային իրավունքի կանոնների կոպիտ խախտում։ Սյս մասին հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։ «Արտաքին գործերի նախարարությունը ընդգծում է տարածաշրջանն այս անհիմն հարձակումների հետևանքներից զերծ պահելու և լարվածության թուլացման ուղղությամբ աշխատելու անհրաժեշտությունը՝ տարածաշրջանային և միջազգային մակարդակներում անվտանգությունն ու կայունությունը վերականգնելու համար», – նշվել է X-ում նախարարության էջում կատարված գրառման մեջ։ ԱԳՆ-ն վերահաստատել է իր լիակատար համերաշխությունը Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի հետ և իր աջակցությունը հայտնել նրանց կողմից ձեռնարկվող բոլոր քայլերին՝ միտված սեփական երկրի ինքնիշխանության ու անվտանգության պահպանմանը։ Մերձավոր Արևելքում վերջին օրերին իրավիճակը կրկին թեժացել է։ Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանին, իսկ պաշտոնական Թեհրանը սկսել է պատասխան հարվածներ հասցնել տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5708

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով