Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի տարածքների վրա ԱՄՆ-ի վերջին հարձակումների հետևանքները։ Արաղչին խստորեն դատապարտել է Վաշինգտոնի գործողությունները՝ որակելով դրանք որպես ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի կոպիտ խախտում։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ամերիկյան հարձակումները փաստացի չեզոքացրել են հրադադարի ռեժիմը, և նախազգուշացրել է, որ դրանցից բխող վտանգավոր հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Միացյալ Նահանգները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5708

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով