Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 18-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը դարձել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ) բարի կամքի դեսպան։ Յամալը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ամենաերիտասարդ դեսպաններից է կազմակերպության պատմության մեջ։ Նա կաջակցի երեխաների խաղալու իրավունքի իրացմանը եւ արտակարգ իրավիճակներում անչափահասներին աջակցություն ցուցաբերելուն։



