«Ընդունված որոշումները անհապաղ ենթակա են դատական բողոքարկման ամենաքիչը՝ ԲՀԿ կողմից»․ Սոս Հակոբյան

«Հայրենիք» կուսակցության անդամ, փաստաբան Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասը շատ հստակ է. եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումների հետևանքները: Եթե այդ միջոցով հնարավոր չէ շտկել այդ խախտումները, ապա Ազգային ժողովի ընտրություններն անվավեր են ճանաչվում, և նշանակվում է Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկություն: Այսինքն, ԿԸՀ-ն, կա՛մ արդեն իսկ հաշվել է ԲՀԿ ձայները առանց անվավեր ճանաչված տեղամասերի ձայների և եկել է եզրահանգման, որ ԲՀԿ-ն հավաքել է իր 4%-ը (անվավեր ճանաչելը չի ազդում արդյունքների վրա), կա՛մ, եթե պարզվում , որ դրա արդյունքում ԲՀԿ-ն դրա պատճառով չի հասնում 4%-ին, ուրեմն ԿԸՀ-ն կայացրել է անկհայտ ապօրինի վարչական ակտ։ Երկրորդ տարբերակը ավելի հավանական է դառնում նրանով, որ ԿԸՀ-ն իր Ն-254Ա և Ն-255Ա որոշումներով առահսարակ չի անդրադարձել ազդեցության հարցին։ Նշված դեպքում ընդունված որոշումները անհապաղ ենթակա են դատական բողոքարկման ամենաքիչը՝ ԲՀԿ կողմից»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5708

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով