Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»

Ֆրանսիայի Ռեն քաղաքի ծանր հանցագործությունների դատարանը հունիսի 10-ի վճռով 30 տարվա ազատազրկման է դատապարտել Ադրբեջանի քաղաքացի Էմին Գասիմովին։ Նա մեղավոր է ճանաչվել 2021թ․ մարտի 141-ին ադրբեջանցի քաղաքական վտարանդի, բլոգեր Մոհամեդ Միրզալիի դեմ «դաժան մահափորձ իրականացնելու» մեջ։ Մյուս երկու կասկածյլաները, որոնց ինքնությունը չի հրապարակվել, դատապարտվել են համապատասխանաբար 18 և 15 տարվա ազատազրկման։ Այս տեղեկությունը հայտնել է Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության «Ազադլըգ» պաշտոնաթերթի ֆեյսբուքայն էջը, որ գործում է Ցյուրիխից։ Ադրբեջանցի բլոգեր Մոհամեդ Միրզալին քաղաքական հալածանքների պատճառով ապաստան է խնդրել Ֆրանսիայում։ Նա հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների և նախագահ Ալիևի ու առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի քննադատ։ Ըստ նախաքննության, հանցավոր խումբը, որի պարագլուխ Էմին Գասիմովը հայտնի է որպես «օրենքով գողերի շրջապատի ներկայացուցիչ», 2021 թ․ մարտի 14-ին Մոհամեդ Միրզալիին «հասցրել են դանակի մի քանի հարվածներ»։ Էմին Գասիմովը, ըստ «Ազադլըգի» աղբյուրների, դատարանում հայտարարել է, որ Միրզալիին «սպանելու նպատակ» չի ունեցել, «միայն վախեցրել է, քանի որ նա ադրբեջանցի կանանց հասցեին անպատիվ գրառումներ է կատարել և

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5708

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով