Պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի տանը կատարվել են քննչական գործողություններ։ « Արմենպրես »-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ Վարույթի շրջանակներում Արեգնազ Մանուկյանի տանը խուզարկություն է կատարվել, որն ավարտվել է։ Վարույթը, որի շրջանակներում խուզարկվել է Արեգնազ Մանուկյանի տունը, առնչվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, ընտրական ցուցակի երկրորդ համար, «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին։



