Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախկին փոխնախարար Դեն Ջարվիսը նշանակվել է պաշտպանության նախարար։ Այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարի գրասենյակը։ 53-ամյա քաղաքական գործիչը փոխարինել է Ջոն Հիլիին, որն ավելի վաղ հայտարարել էր իր հրաժարականի մասին։ «Թագավորը (Չարլզ III) գոհունակությամբ հաստատել է հետևյալ նշանակումը. Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ, խորհրդարանի անդամ Դեն Ջարվիսը պաշտպանության նախարարի պաշտոնում», – ասվում է կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5708

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով