Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Շորթման նպատակով ավտոմեքենայից կողային հայելու ապակիների գողության հերթական ահազանգը Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնում ստացվել էր մայիսի 29-ին։ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Դավթաշենի 4-րդ թաղամասի բնակիչն առավոտյան հաղորդում էր տվել, որ գիշերը տարել են շենքի բակում կայանված իր «Մերսեդեսի» հայելիների ապակիներն ու թողել Տելեգրամյան հասցեի հղում։ Նույն օրը նախաձեռնվեց քրեական վարույթ՝ գողության և շորթման հատկանիշներով։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները ստացան հավաստի տեղեկություն, որ շորթման նպատակով գողությունը կատարել է մայրաքաղաքի Վերֆելի փողոցի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ։ Հունիսի 5-ին նրա նկատմամբ հարուցվեց հանրային քրեական հետապնդում, և նույն օրն էլ նա ձերբակալվեց ու ներկայացվեց նախաքննական մարմին։ Դատարանի որոշմամբ երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է։ ՆԳՆ ոստիկանությունը հետևողական աշխատանք է իրականացնում նման հանցագործությունները կանխելու և բացահայտելու ուղղությամբ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5699

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով