Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ վերջին շրջանում արձանագրվել են դեպքեր, երբ տարբեր ձկնատեսակներ ինքնակամ բաց են թողնվել ջրային ավազաններ։ Հիշեցնում ենք, որ Սևանա լիճը և նրա ջրհավաք ավազանը Հայաստանի Հանրապետության համար ունեն բացառիկ բնապահպանական, ջրային և կենսաբազմազանության նշանակություն։ Այդ պատճառով Սևանա լճում, նրա ջրհավաք ավազանում, գետերում և այլ բնական ջրային միջավայրերում ցանկացած միջամտություն, այդ թվում՝ կենդանական տեսակների բացթողումը, կարող է իրականացվել բացառապես օրենքով սահմանված կարգով, համապատասխան մասնագիտական գնահատման և լիազոր մարմնի թույլտվության հիման վրա։ Թեև նման գործողությունները հաճախ կատարվում են բարի մտադրությամբ, առանց մասնագիտական գնահատման դրանք կարող են հանգեցնել լուրջ և երբեմն անդառնալի հետևանքների՝ Հորդորում ենք զերծ մնալ գետեր, լճեր և այլ բնական ջրային միջավայրեր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելու գործողություններից։ Բնության պահպանությունը պահանջում է ոչ միայն բարի կամք, այլև գիտական հիմնավորում, մասնագիտական գնահատում և գործող օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի պահպանում։ Բարի մտադրությունը չպետք է վերածվի բնության համար վտանգավոր միջամտության։ Եթե տեղեկություններ ունեք նման դեպքերի վերաբերյալ, խնդրում ենք այդ մասին հայտնել լիազոր կամ իրավապահ մարմիններին՝ հնարավոր բացասական հետևանքները կանխելու նպատակով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5699

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով