Պատերազմի 100 օրը. հեռանկարները մշուշոտ են

Փետրվարի 28-ին՝ Թեհրանին ԱՄՆ-ի և Իսրայելի առաջին հարվածներից 100 օր անց, խաղաղության համաձայնագիր այդպես էլ ի հայտ չեկավ: Ապրիլի 8-ին Պակիստանի միջնորդությամբ կնքվել է հրադադարի ժամանակավոր համաձայնագիր: Ռազմական բախումները գրեթե դադարել են: Սակայն Իսլամաբադում ուղիղ բանակցությունները ձախողվեցին ապրիլի 12-ին, և այդ ժամանակից ի վեր կողմերը խաղաղ երկխոսություն են վարում Պակիստանի միջոցով: Այնուամենայնիվ , լարվածության մի քանի բռնկումներ մեծացրել են մտավախությունները, որ մարտական գործողությունները կարող են վերսկսվել ամբողջ մասշտաբով: Հասկանալու համար, թե ինչու են բանակցությունները փակուղի մտել, պետք է դուրս գալ քաղաքական տարաձայնությունների մասին մակերեսային պատկերացումներից: Այս դիմակայության հիմքում բազմաշերտ հակասություններն են, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ներքին տրամաբանությունը, և դրանցից յուրաքանչյուրն ուժեղացնում է մնացածը: և ոչ մեկը չի տրամադրում արագ հանգուցալուծմանը: Իրանի միջուկային ծրագիրը շարունակում է մնալ առանցքային հարց ԱՄՆ-Իրան հարաբերություններում 2015 թվականի գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը սահմանափակել է ուրանի հարստացումը մինչև 3,67%: Այն նաև թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ին ստուգումներ անցկացնել վերահսկողության համար: 2018 թվականին համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը հանգեցրել է Իրանի միջուկային ծրագրի էսկալացիայի: ՄԱԳԱՏԷ-ի զեկույցների համաձայն՝ մինչև 2023 թվականն Իրանը հարստացրել է ուրանը մինչև 60%: Սա ցույց է տալիս, որ այժմ ցանկացած նոր պայմանավորվածություն պետք է հաշվի առնի ծրագրի ավելի առաջադեմ վիճակը: Թեհրանը տարիներ շարունակ հայտարարում է՝ իր միջուկային ծրագիրը բացառապես քաղաքացիական բնույթ է կրում, և մտադիր չէ միջուկային զենք ստեղծել: Սակայն Իսրայելը, ԱՄՆ-ը և արևմտյան այլ երկրներ պնդում են՝ Իրանը պատրաստվում է միջուկային զենք ստեղծել: Ենթադրվում է ՝ Իրանն ունի մոտ 440 կգ ուրան, որը հարստացված է մինչև 60%: Զենքի ուրան ստանալու համար պահանջվում է մինչև 90% հարստացում, սակայն հարստացման այս մակարդակով գործընթացը զգալիորեն արագանում է: ԱՄՆ ներկայիս դիրքորոշումը պահանջում է ուրանի հարստացման գրեթե զրոյական մակարդակ, շեմ, որն Իրանը հետևողականորեն մերժում է՝ վկայակոչելով ինքնիշխան իրավունքները: Թեհրանն իր հարստացման ծրագիրը դիտարկում է որպես ազգային ինքնավարության հարց, այլ ոչ թե բանակցությունների առարկա, և այդ խոչընդոտը հաղթահարելը ամենադժվարն է լինելու: Սառեցված ակտիվները և պատժամիջոցների ճարտարապետությունը նույնպես մնում են հիմնարար խոչընդոտներ : Թրամփը հայտարարել է՝ մինչև վերջնական համաձայնագրի ստորագրումը չի գնա իրանական ակտիվների ապասառեցմանը կամ պատժամիջոցների մեղմացմանը: Իրանը, ընդհակառակը, կարծում է, որ նախ պետք է ապասառեցնել ակտիվները, իսկ հետո արդեն քննարկել ավելի մասշտաբային պայմանավորվածությունները: Իրանցի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ ցանկացած համաձայնագիր կարող է կնքվել միայն Թեհրանի սառեցված ակտիվների գոնե մասնակի ապասառեցման պայմանով՝ վկայակոչելով ԱՄՆ-ի հետ բանակցությունների նկատմամբ տարածված անվստահությունը: Գործողությունների հաջորդականության վերաբերյալ այս վեճը պարզապես ձևականություն չէ: Իրանական սառեցված ակտիվները ոչ միայն տնտեսության համար եկամտի կարևոր աղբյուր են, այլև խորհրդանշական կապիտալ կառավարության համար : Առանց երաշխիքների պատժամիջոցների վերացումը քաղաքական ձախողում կլիներ Թրամփի վարչակազմի համար երկրի ներսում: Թեհրանը նույնպես պատրաստ չէ պատժամիջոցները որպես նախապայման ընդունել: Այս տարաձայնությունների պատճառով առաջացան դժվարություններ, որոնք կոտրեցին միջանկյալ համաձայնագրերի հույսերը: Կողմերից ոչ մեկն այդպես էլ չգտավ փոխզիջում, որը կբավարարեր երկու կողմերին: Հորմուզի նեղուցը վերածվել է Վաշինգտոնի վրա Թեհրանի ճնշման հզոր աշխարհագրական գործիքի: Դրա միջով անցնում է ամբողջ համաշխարհային նավթի մոտ 20%-ը, ինչն այն դարձնում է մոլորակի ամենակարևոր էներգետիկ հանգույցը: Փետրվարից նեղուցով երթևեկության ինտենսիվությունը նվազել է: Մատակարարման խափանումների ցնցումն ազդել է ֆոնդային շուկաների, արժույթների, տոկոսադրույքների և տնտեսական աճի հեռանկարների վրա, ինչպես նաև ուժեղացրել է կասկածներ ն անվտանգության ոլորտում ԱՄՆ պարտավորությունների հուսալիության վերաբերյալ: Ասիական երկրներն ամենամեծ կորուստներն են կրում այն պատերազմի պատճառով, որը նրանք չեն սկսել: Հում նավթի և նավթամթերքների մոտ 80%-ը և հեղուկացված բնական գազի 90%-ը, որոնք անցնում են Հորմուզի նեղուցով, ուղղվում են դեպի ասիական շուկաներ: Մերձավոր Արևելքից էներգակիրների ներմուծումից չափազանց մեծ կախվածության խնդիրն առավել սուր է Չինաստանի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համար: Իրանը կարող է Հորմուզի նեղուցի սպառնալիքն օգտագործել որպես ազդեցության լծակ, որը կապված չէ միջուկային ներուժի հետ : Սա հզոր տնտեսական գործիք է, որը Թեհրանը կարող է կիրառել ցանկացած պահի: Հետևաբար, ցանկացած համաձայնագիր, որը չի երաշխավորում նավարկության ազատությունը, անարդյունավետ կլինի: « Հ ը զբոլլահի » խ նդիրը Թեհրանը պնդում է, որ հակամարտության ցանկացած երկարաժամկետ կարգավորման դեպքում հաշվի առնվի ավելի լայն տարածաշրջանային համատեքստը: Սա ներառում է իրավիճակը Լիբանանում և « Հըզբոլլահ » շարժման դերը ։ ԱՄՆ-ը նույնպես ցանկանում է կապել միջուկային և տարածաշրջանային անվտանգության հարցերը: Սակայն նրանք պահանջում են, որ Իրանը նվազեցնի պրոքսի կազմավորումների աջակցությունը։ Փոխզիջումների այս ռազմավարությունը, որը տրամաբանական է երկու կողմերի համար էլ, բարդացնում է բանակցային գործընթացը։ Օրակարգը կրճատելու փոխարեն՝ կողմերն ընդլայնում են այն, ինչը նվազեցնում է մոտակա ժամանակներս համապարփակ համաձայնագրի կնքման հավանականությունը։ Թեհրանը բազմիցս հայտարարել է՝ Լիբանանում մարտական գործողությունների դադարեցումը պարտադիր պայման է ցանկացած ավելի լայնածավալ խաղաղության ծրագրի իրագործման համար։ Ներկա փակուղային իրավիճակում հնարավոր է իրադարձությունների զարգացման երեք սցենար։ Առաջինը ԱՄՆ-ի կողմից Իրանի երկարատև ռազմածովային շրջափակումն է: Դա կպահպանի ստատուս-քվոն առանց պատերազմի, բայց և առանց խաղաղության։ Շատ երկրներ կշարունակեն տնտեսական անկում ապրել էներգակիրների բարձր գների, նավթի ու գազի պակասի պատճառով։ Այս պայմաններում պատերազմը դադարեցնելու նպատակով Վաշինգտոնի վրա ճնշումը կմեծանա։ ԱՄՆ-ը ստիպված կլինի պայմանավորվել Իրանի հետ Պարսից ծոցում ազատ նավարկության վերականգնման շուրջ՝ հաշվի առնելով Թեհրանի պահանջները: Երկրորդ սցենարը փակուղուց դուրս գալու համար Իրանի ռմբակոծությունների վերսկսումն է, ինչը միայն կուժեղացնի իրանական պատասխան գործողությունները Պարսից ծոցում: Դա կխորացնի էներգետիկ ճգնաժամը, բայց չի ապահովի Թեհրանի հետ երկարաժամկետ համաձայնագրի կնքումը: Երրորդ սցենարը Պակիստանում բանակցությունների վերսկսումն է և համաձայնագրի ստորագրումը , ինչը կհանգեցնի տարածաշրջանում էսկալացիայի նվազմանը և շատ երկրների տնտեսություններին թեթևացում կբերի: Ընդ որում՝ չլուծված հակասություններով թերի համաձայնությունը չի վերացնի ռազմական գործողությունների վերսկսման վտանգը։ Իսկ մինչ այդ իրանցի պաշտոնյաներն ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները որակել են անարդյունավետ՝ նշելով, որ առաջընթաց գրեթե չկա: Ամերիկյան կողմը հրապարակայնորեն չի հաստատել ակտիվ բանակցությունները, ինչը բացատրվում է Թեհրանի հետ փոխգործակցության հետ կապված ռազմավարական և ներքաղաքական պատճառներով: Չնայած միջազգային հարաբերություններում « փակուղին » կարող է նշանակել մեկուսացում, միջնորդական շփումների պահպանումը, նույնիսկ առանց պաշտոնական բանակցությունների, ցույց է տալիս, որ երկու կողմերն էլ ապագայում մանևրելու հնարավորություն են թողնում և վերջնականապես չեն փակում դիվանագիտական ուղիները: ՆԻԿՈԼԱՅ ԲՈԲԿԻՆ քաղաքագետ, Գ. Ա. Արբատովի անվան ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտ infoshos.ru Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5699

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով