Անկարան հույս ունի ԱՄՆ-ի և Իրանի միջև կայուն խաղաղության հասնել

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցներ է ունեցել Կատարի վարչապետ և արտգործնախարար Մուհամմեդ բին Աբդուրահման Ալ Թանիի, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսության հարցերով ամերիկացի բանակցողների հետ։ Զրույցների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող բանակցային գործընթացի վերաբերյալ։ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Անկարան հույս ունի գործընթացի հնարավորինս արագ ավարտի և կայուն խաղաղության ձեռքբերման վրա՝ ընդգծելով, որ Թուրքիան շարունակելու է աջակցել բանակցություններին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5699

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով