Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց

Modex խորհրդատվական կենտրոնը ներկայացրել է Հայաստանում վարկառու ֆիզիկական անձանց թիվը։ 2026 թվականի ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ բանկերից և վարկային կազմակերպություններից վարկեր ստացած ֆիզիկական անձանց (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) թիվը կազմել է 939 հազար 551 մարդ՝ 5%-ով ավելի շատ, քան 2025 թվականի ապրիլի 30-ի դրությամբ և 9%-ով ավելի շատ, քան 2024 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ։ 939 հազար 551 վարկառուներից շուրջ 474 հազարը կամ 50.5%-ը կանայք են, իսկ 466 հազարը կամ 49.5%-ը՝ տղամարդիկ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5699

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով