Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Մկրտիչ Քոչարյանին պատկանող պանրի արտադրամասում (Լոռու մարզ) իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ արտադրվել է սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանությամբ վտանգավոր սննդամթերք։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Փորձաքննության ներկայացված «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի նմուշը՝ Listeria monocytogenes ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է: Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5699

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով