Հունիսի 10-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևը ընդունել է Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերջիո Գորին։ Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի աշխատակազմի akorda պաշտոնական կայքը։ Ողջունելով հյուրին, Տոկաևը նշել է, որ Ղազախստանում բարձր են գնահատում Միացյալ Նահանգների հետ «կարևոր հարցերի լայն շրջանական քննարկելու հնարավորությունը» և հավաստիացրել, որ Աստանան «վճռական է տրամադրված՝ զարգացնելու ԱՄՆ հետ ռազմավարական համագործակցությունը։ Ղազախստանի նախագահը Սերջիո Գորին խնդրել է «անկեղծ հարգանք փոխանցել նախագահ Դոնալդ Թրամփին» և հույս հայտնել, որ «մինչև տարեվերջ նրան հանդիպելու հնարավորություն կունենա»։ Տոկաևը նկատի է ունեցել «Մեծ քսանյակի» գագաթաժողովը, որ կգումարվի Մայամիում և որին ինքը ԱՄՆ նախագահի կողմից հրավիրված է։ Ամերիկացի բարձրաստիճան հյուրը վստահեցրել է, որ Տոկաևը ի դեմս Թրամփի «Սպիտակ տանը ունի անկեղծ բարեկամ» Նա կարևորել է, որ ԱՄՆ-ի և Ղազախստանի միջև «արդեն կնքված են ավելի քան 20 միլիարդ դոլարի առևտրա-տնտեսական գործարքներ, և դա միայն սկիզբն» է։ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գորի Աստանա այցը, բնականաբար, արժանացել է ռուսաստանյան փորձագետների սրված ուշադրությանը։ Այն տեղի է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի պետական այցից ոչ լրիվ երկու շաբաթ հետո, ինչը արդեն իսկ բավական խոսուն է։ Թեև Տոկաև-Գոր բանակցությունների մասին այլ տեղեկություններ, քան նրա աշխատակազմն է



