Հոլիվուդյան դերասան Ջեյսոն Մոմոան, որը հայտնի է «Ակվամեն» ֆիլմից, ձեռք է բերել ոչ թե սովորական շքեղ ավտոմեքենա, այլ 1920 թվականի դասական Bentley Blower մրցարշավային մեքենայի մասշտաբային վերարտադրությունը։ Խոսքը Blower Jnr անունով էլեկտրական տարբերակի մասին է, որը ոգեշնչված է պատմական մոդելով, սակայն ունի ժամանակակից տեխնոլոգիական լուծում․ հզոր 4.5 լիտրանոց շարժիչի փոխարեն այն աշխատում է ամբողջությամբ էլեկտրական շարժիչով։ Մեքենան առանձնանում է նաև իր չափսերով․ այն նախատեսված է երկու անձի համար՝ տանդեմային նստատեղերով, ինչը այն դարձնում է բավականին կոմպակտ։ Չնայած պաշտոնական գինը չի հրապարակվում, մասնագետների գնահատմամբ այն զգալիորեն գերազանցում է 130 հազար ֆունտ ստեռլինգը։ Մեքենայի բազային արժեքը մոտ 129,500 ֆունտ է, սակայն անհատականացված տարբերակների դեպքում այն զգալիորեն թանկանում է։ Նախքան վերջնական տարբերակի հաստատումը, Մոմոան անձամբ այցելել է արտադրամաս, փորձարկել այլ մեքենաներ և մասնակցել դիզայնի ընտրությանը, որի ընթացքում ձևավորվել է ավելի քան 100 անհատական տարր։ Չնայած իր «մանրակերտ» տեսքին, Blower Jnr-ը լիարժեք ավտոմեքենա է և հավաստագրված է Մեծ Բրիտանիայի, ԵՄ-ի, ինչպես նաև ԱՄՆ-ի հանրային ճանապարհների համար։



