«Ռոսկոսմոսը»՝ Օվկիանոսների համաշխարհային օրվա կապակցությամբ, հրապարակել է Երկրի օվկիանոսների պատկերներ, որոնք արվել են 36 հազար կմ բարձրությունից։ Գերատեսչությունից հայտնել են, որ ռուսական տիեզերական սարքերը ֆիքսել են Երկրի օվկիանոսները բարձրությունից, որը հիշեցնում է՝ ջրային տարածքները զբաղեցնում են մոլորակի մակերեսի մեծ մասը և հանդիսանում են Երկրի կլիմայի ու «շնչառության» կարևոր մասը։ Նշվում է, որ նկարահանումները իրականացրել է «Elektro-L» արբանյակը, որը գտնվում է 35,5–36 հազար կմ բարձրության վրա, ինչպես նաև «Meteor-M» արբանյակը՝ մոտ 830 կմ բարձրությունից։



