ԱՄՆ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP նախագծի իրականացումը

Ադրբեջանի արտգործխնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրեն Բեն Բլեքի հետ հանդիպմանը քննարկել է Բաքվի և Վաշինգտոնի միջև գործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև էներգետիկայի, տրանսպորտի և տարանցման, բարձր տեխնոլոգիաների և ներդրումների ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները, գրում է 1lurer.am-ը։ Տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի համատեքստում կողմերը քննարկել են TRIPP նախագծի իրականացումը, շեշտել 2025 թվականին կայացած Վաշինգտոնյան գագաթնաժողովի հատուկ պատմական նշանակությունը նոր ուղղություններով ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների զարգացման համար: Ամերիկյան պատվիրակության հետ հանդիպել է նաև Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը: Կողմերն ուսումնասիրել են երկու երկրների միջև ներդրումային նախագծերի իրականացման հնարավորությունները՝ համաձայն ռազմավարական գործընկերության մասին խարտիայի: Քննարկվել են տնտեսական երկխոսության շրջանակներում նախաձեռնությունները, Ադրբեջանի ներդրումային առաջնահերթությունները և ԱՄՆ ֆինանսական հաստատությունների հետ համատեղ գործունեության հնարավորությունները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5770

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով