«Թուրքիան մի օր կընդունի՞ Հայոց ցեղասպանության փաստը»,- Ծիծեռնակաբերդում հարց է ուղղվել ՀՀ երկրորդ նախագահ, վարչապեի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին: Նա պատասխանել է. «Եթե հետևողական, ակտիվ աշխատենք, ես այդ հնարավորությունը տեսնում եմ: Պետությունը պետք է այդ պարտավորությունը ստանձնի: Եթե պետական կառույցներով հետևողական աշխատանքներ չկտարես, ոչ մի բանի չես հասնելու: Հիմա պետությունը հետ է քաշվում այս հարցից ճիշտ այնպես, ինչպես հետ քաշվեցին Արցախի պաշտպանման հարցից: Այս հարցը ուզում է համբերություն, հետևողական աշխատանք: Իմ առաջարկած աշխատանքն է՝ դիվանագիտական, բոլոր հնարավոր լծակները օգտագործելով, բայց առանց թշնամանքի ավելացման. սա է ճիշտ ճանապարհը»: «Պետությունը հետ է քաշվում Հայոց Ցեղասպանության հարցից այնպես, ինչպես Արցախի հարցից». Ռոբերտ Քոչարյան Ռոբերտ Քոչարյանի բոլոր գրառումները (380) Ռոբերտ Քոչարյանի մասին (մասնակցությամբ) գրառումները (114)



