Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի և Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի զինված ուժերն առաջին անգամ կալանել են ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ։ Սթարմերը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ լցանավը փորձել է անցնել Լա Մանշով։ Թագավորական ռազմաօդային ուժերի մասնակցությամբ լցանավի կալանման գործողությունը տևել է վեց ժամ։ Հունիսի 14-ի վաղ առավոտյան բրիտանական ուժերը, այդ թվում՝ Թագավորական ծովային հետևակի հրամանատարները, բարձրացել են Կամերունի դրոշի ներքո նավարկող Smyrtos լցանավի տախտակամած։ Լցանավը տեղափոխվել է Անգլիայի հարավային ափերի մոտ գտնվող Լա Մանշի խարիսխային կայանատեղի։ Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ լցանավին հետևելու են շրջակա միջավայրի հետ կապված ցանկացած խնդրի կամ անվտանգության սպառնալիքի առկայության բացառման համար։ «Այս հաջող գործողությունը ևս մեկ հարված է հասցնում Ռուսաստանին և հիշեցնում Ուկրաինայում Պուտինի պատերազմը սնուցողներին, որ մենք թույլ չենք տա նրանց փախչել», – ասել է Սթարմերը։



