Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ

Այսօր՝ հունիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Իվան Ս․-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով մխրճվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցում, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած)։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9710

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով