Իսրայելի պաշտպանության ուժերը կարող են դադարեցնել առաջխաղացումը հարավային Լիբանանում՝ ԱՄՆ-Իրան համաձայնագրի լույսի ներքո, սակայն անվտանգության գոտուց զորքը դուրս բերելու ծրագրեր չկան։ Աս մասին հայտնում է Իսրայելի պետական Kan հեռարձակողը։ «Միացյալ Նահանգների և Իրանի միջև համաձայնագրի շրջանակներում ՑԱԽԱԼ-ը պատրաստվում է հնարավորությանը, որ քաղաքական ղեկավարությունը կհրամայի դադարեցնել հարավային Լիբանանում ցամաքային առաջխաղացումը։ Իրականում, սրանք կարող են լինել վերջին օրերը, երբ ՑԱԽԱԼ-ը ուժ կիրառելու հնարավորություն ունի` Լիբանանում նոր տարածքներ գրավելու համար», – հաղորդել է պետական հեռարձակողը։ Ըստ Kan-ի՝ Իսրայելը պատրաստվում է կրճատել Լիբանանի խորքում հարձակումները՝ ԱՄՆ-Իրան համաձայնագրին «չվնասելու» համար։ Միևնույն ժամանակ, Իսրայելի անվտանգության աղբյուրները հայտնել են, որ ՑԱԽԱԼ-ը չի դուրս բերի զորքերը հարավային Լիբանանի անվտանգության գոտուց՝ որպես Իրանի հետ համաձայնագրի մաս։ Նրանք նշել են, որ այս հարցը կքննարկվի լիբանանցիների հետ մեկուկես շաբաթից ԱՄՆ-ում նախատեսված ուղիղ բանակցությունների ժամանակ։



