Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է նրան 80-ամյակի առթիվ, հայտնել է Ռուսաստանի ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը։ ​«Շփումն անցել է ոչ պաշտոնական մթնոլորտում, ես կասեի՝ ոչ առանց հումորի», — նշել է նա։ ​Զրույցը տևել է մոտ մեկ ժամ։ Թրամփը զգացված է եղել շնորհավորանքից և ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Պուտինն օտարերկրյա պետությունների ղեկավարներից առաջինն էր, ով զանգահարել էր Սպիտակ տուն, հավելել է Ուշակովը։ ​Ռուսաստանի և Ամերիկայի ղեկավարների այս հեռախոսազրույցը 13-րդն էր ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի վերընտրվելուց ի վեր։ Ավելի վաղ Պուտինն ու Թրամփը հեռախոսով խոսել էին ապրիլի 29-ին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5836

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով