«Ծիծեռնակաբերդի ճանապարհն այնպես է կառուցված, որ նախ թեքվես դեպի Արևմտյան Հայաստան, հետո՝ դեպի հուշահամալիր»․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դեպի Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհն ունի հետաքրքիր առանձնահատկություն, որի մասին քչերը գիտեն։ Ճանապարհի վերջին հատվածում թեքվում ես 90 աստիճան՝ դեպի հուշահամալիր, երբ այդ հատվածը կարելի էր նաև ուղիղ կառուցել։ Իրականում այդ հատվածի նման նախագծումը պայմանավորված չէ միայն ճարտարապետական կամ շինարարական նկատառումներով, այլ ունի ազգային նշանակություն։ Թեքվելուց հետո նայում ես դեպի Արևմտյան Հայաստան՝ Արարատ, հետո նորից թեքվում դեպի հուշահամալիր»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով