ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը մանրամասներ է ներկայացրել Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցից։ Նա նշել է, որ երկու երկրների նախագահներն անդրադարձել են նաև Իրանի հակամարտությանը։ Նրա խոսքով՝ Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր։ «Պուտինը գոհունակություն է հայտնել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը, որը կարող էր «բռնկել ամբողջ տարածաշրջանը», զսպվում է»,-, ասել է Ուշակովը։



