Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին

Խաղաղության հաստատման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո Իրանը և Միացյալ Նահանգները 60 օր բանակցություններ կվարեն մնացած վիճելի հարցերի շուրջ: Այս մասին լույս հունիսի 15-ի գիշերը հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։ «Ուրբաթ օրը տեղի կունենա պաշտոնական ստորագրումը, և երկու պատվիրակությունների ղեկավարները բանակցություններ կանցկացնեն հետագա բանակցային քայլերը հստակեցնելու շուրջ։ Մինչ այդ կստուգվի ամերիկյան կողմի հանձնառությունը պատերազմը դադարեցնելու, շրջափակումը վերացնելու և ակտիվները ազատելու հարցում», – ասել է Քազեմ Ղարիբաբադին, որի խոսքը մեջբերում է Press TV-ն։ Իրանի փոխարտգործնախարարն ընդգծել է, որ այս բանակցությունները կսկսվեն միայն այն դեպքում, երբ Միացյալ Նահանգները կատարի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6438

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով