Երևանի քաղաքապետարանը Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով քաղաքացիներին առաջարկում է ժամանակավորապես օգտվել այլընտրանքային ուղեգծերից։ « Մայրաքաղաքի Կիևյան կամրջի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ կառույցը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ է լինելու, այդ իսկ պատճառով քաղաքացիներին առաջարկվում են այլընտրանքային ուղեգծեր»,– նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։ Վերոնշյալ ուղեգծերը ներկայացնող երթուղին՝ այստեղ ։



