Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման

Նորվեգիայի գահաժառանգ արքայազն Հոկոնի կնոջ՝ արքայադուստր Մետե-Մարիտի 29-ամյա որդին՝ Մարիուս Բորգ Հյոյբին, դատապարտվել է չորս տարվա ազատազրկման։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել բռնաբարության երկու, ընտանեկան բռնության մեկ և մի շարք այլ հանցագործությունների մեջ։ Յոթ շաբաթ տևած դատավարության ընթացքում Հյոյբին չի ընդունել իր մեղքը ամենածանր հոդվածներով՝ պնդելով իր անմեղությունը բռնաբարության դրվագներում, սակայն դատարանը նրան արդարացրել է միայն բռնաբարության ևս երկու մեղադրանքներով։ Մեղադրող կողմը նրա համար պահանջել էր յոթ տարի և յոթ ամիս ազատազրկում։ Դատական գործընթացը հանրության ուշադրության կենտրոնում է եղել՝ հաշվի առնելով գործի մանրամասները, այդ թվում՝ Հյոյբիի թմրամոլության մասին տեղեկությունները, սեռական բնույթի տեսանյութերը և ավելի քան 800 էլեկտրոնային հաղորդագրությունները։ Ըստ դատարանում ներկայացված տվյալների՝ բռնաբարության դրվագներից մեկը տեղի է ունեցել գահաժառանգ արքայազնի ընտանեկան տան նկուղում։ Դատապարտյալը իրավունք ունի բողոքարկելու վճիռը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9960

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով