Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով

Հայաստանի կառավարությունը պլանավորում է առաջիկայում դատական համակարգը համալրել նոր դատավորներով։ ՀՀ արդարադատության նախարարությանը կից հասարակական խորհրդի նիստի ժամանակ այդ մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ «Համակարգում դատավորների պակաս կա, և մենք վարչապետի աշխատակազմ առաջարկ ենք ուղարկել դատավորների քանակի ավելացման, նաև բարձրագույն դատական խորհրդի հետ քննարկել ենք, թե որ օղակներն են ավելի թույլ և կարիք ունեն համալրման»,-հավելեց նախարարը: Նախարարը նաև ասել է, որ առաջիկայում նախատեսվում է մեկ դատարանի շենք ունենալ, որը համահունչ կլինի եվրոպական լավագույն ստանդարտներին և ապահովված կլինի տեխնիկական բոլոր միջոցներով, օրինակ, դատական նիստերի արձանագրության խելացի համակարգերով, ինչը կարագացնի դատարանի կազմի աշխատանքը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10092

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով