Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը

Սաուդյան Արաբիան ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունների դադարեցման համաձայնությունները և ակնկալում է, որ ամփոփիչ համաձայնագիրը հաշվի կառնի Մերձավոր Արևելքի պետությունների շահերը։ Այդ մասին ասվում է թագավորության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Թագավորությունը հույս է հայտնում, որ կհաջողվի հասնել խաղաղության, որը կուժեղացնի անվտանգությունը տարածաշրջանում և աշխարհում՝ մշտական համաձայնագրի կնքման միջոցով, որը հաշվի կառնի տարածաշրջանի երկրների անվտանգության շահերը և հիմնված կլինի նրանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի վրա»,- նշվում է հայտարարության մեջ։ Գերատեսչությունում նաև ընդգծել են «Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության և ազատության վերականգնման» կարևորությունն «այն ռեժիմով, որը գործում էր մինչև փետրվարի 28-ը»։ Բացի այդ, Ռիադը բարձր է գնահատել Պակիստանի և Կատարի միջնորդական ջանքերը, ինչպես նաև Վաշինգտոնի և Թեհրանի երկխոսության պատրաստակամությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6086

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով