Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 100 տոկոսանոց մաքսատուրք կսահմանի ֆրանսիական գինիների և շամպայնի նկատմամբ, եթե Ֆրանսիան չչեղարկի ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների համար նախատեսված 3-տոկոսանոց թվային հարկը։ Թրամպն այս նախազգուշացումն անձամբ փոխանցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Վեճի կենտրոնում ֆրանսիական այն օրենքն է, որը 3 տոկոս հարկ է սահմանում Ֆրանսիայում գործող խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հասույթի նկատմամբ։ Ֆրանսիական կողմը, մինչդեռ, ակտիվորեն բանակցում է ԱՄՆ-ի հետ գինիների արտահանման մաքսատուրքերը մինչև զրոյական մակարդակի նվազեցնելու շուրջ։ Հարցը կքննարկվի հունիսի 15-ին՝ Էվիան-լե-Բենում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակներում, որտեղ տեղի կունենա Թրամպի և Մակրոնի հանդիպումը։ Ալկոհոլը ԵՄ-ից ԱՄՆ արտահանվող հիմնական ապրանքներից է, և մաքսատուրքերի հնարավոր կտրուկ բարձրացումը լուրջ տնտեսական ռիսկեր է պարունակում ֆրանսիական արտադրողների համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6139

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով