45 և 43 տարեկան տղամարդիկ բերման են ենթարկվել

Հունիսի 11-ին թմրանյութ պահելու, օգտագործելու, ինչպես նաև սառը զենք պահելու և կրելու դեպք են բացահայտել Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները։ Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 22․50-ի սահմաններում Ռուբինյանց փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին են տեղափոխվել Երևանի բնակիչ՝ 45 և 43 տարեկան երկու տղամարդ։ 45-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է բարդ փականով ծալովի դանակ, իսկ 43-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ՝ մոխրացած հետքերով կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9778

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով