Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար

Ֆրանսիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում իր ականորս նավերն ուղարկել Հորմուզի նեղուց՝ ականազերծման գործողություններ իրականացնելու համար։ Այս մասին TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է հանրապետության զինված ուժերի նախարար Կատրին Վոտրենը։ «Տվյալ գոտում են գտնվում մեր երկու ականորս նավերը՝ Lyre-ը և Androm de-ն, որոնք պոտենցիալ կերպով պատրաստ են ուղեկցել ականազերծման գործողությունները», – ասել է գերատեսչության ղեկավարը։ Նա չի նշել, թե հատկապես որտեղ են գտնվում նավերը, բայց ընդգծել է, որ այժմ դրանք «հեռու չեն Հորմուզի նեղուցից»։ «Դա նշանակում է, որ դրանք հնարավորություն ունեն միջամտելու շատ արագ», – նշել է Վոտրենը։ Նախարարն ընդգծել է արագ ծավալման կարևորությունը, քանի որ «մինչև հիմա անորոշություն կա այն հարցի վերաբերյալ՝ արդյոք նեղուցն ականապատված է, թե ոչ»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10104

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով