Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ այսօր Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը և Բաքվի ու Երևանի միջև ընթացող խաղաղության գործընթացը։ «Մենք մանրամասն քննարկել ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը։ Սա շատ կարևոր ասպեկտ է տարածաշրջանում խաղաղության համար», – Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում ասել է Ֆիդանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6016

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով