Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ

Դոնալդ Թրամփը Քաթարի էմիրի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ առավոտյան «շատ լավ» հանդիպում է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ, որը կշարունակվի նաև այսօր։ Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարք կնքել՝ ընդգծելով կողմերի կրած մարդկային ահռելի կորուստները։ Նա նշել է, որ վերջին ամսվա ընթացքում երկու կողմերը միասին կորցրել են մոտ 35 հազար զինվոր՝ այդ գործընթացը որակելով «խելահեղ»։ ԱՄՆ նախագահը հավելել է նաև, որ անցած կիրակի զրուցել է Վլադիմիր Պուտինի հետ՝ նշելով, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների միջև «մեծ անվստահություն» կա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6035

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով