Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի

Դատարանը վարույթ է ընդունել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի։ Ըստ հայցի՝ Սամվել Կարապետյանը պահանջում է պարտավորեցնել Ալեն Սիմոնյանին հրապարակայնորեն հերքել 2026 թվականի մայիսի 19-ին Facebook և TikTok հարթակներում իր վերաբերյալ արված հայտարարությունը։ Սիմոնյանը հայտարարել էր, որ իրավապահները պետք է գնահատական տան, թե որքանով է իրավաչափ արտաքին այլ երկրի հետախուզական ծառայության աշխատակցի կողմից Հայաստանում կուսակցություն հիմնելը և քաղաքականության մեջ մտնելը։ Հայցադիմումով պահանջվում է, որ հերքումը հրապարակվի Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան և տիկտոկյան էջերում՝ առանց հավելյալ մեկնաբանությունների և նույն տեսանելիությամբ, ինչ սկզբնական հրապարակումը։ Բացի այդ, Սամվել Կարապետյանը պահանջում է Ալեն Սիմոնյանից բռնագանձել 6 միլիոն դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում, ինչպես նաև դատական ծախսերը՝ ներառյալ պետական տուրքն ու փաստաբանական վարձատրությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10117

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով