Ամերիկացի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների Ռուսաստան այցի ստույգ ժամկետներ առայժմ չկան, բայց այդ մասին խոսք կարող է լինել ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի ստորագրումից հետո: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Շուտով ամերիկացի բանագնացները կժամանեն, բայց ստույգ ժամկետներ առայժմ չկան: Դուք գիտեք, ամերիկացիներն զբաղված են հուշագրի պատրաստմամբ և ստորագրմամբ: Մենք գիտենք, որ այս շաբաթվա վերջին ստորագրումը նախատեսված է Շվեյցարիայում: Դրանից հետո, հավանաբար, խոսք կգնա այն մասին, որ նրանք կկարողանան այցելել Մոսկվա», – Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: Պեսկովը նշել է, որ ամերիկացի բանագնացների Մոսկվա այցի մասին խոսվել է հունիսի 14-ին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի ընթացքում: «Մենք ձեզ կտեղեկացնենք, հենց որ ժամկետները համաձայնեցվեն», – վստահեցրել է մամուլի քարտուղարը:



